Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը
Տարածաշրջանում կա երկու պետություն, որոնք կարող են ոչ միայն խոսքով, այլև գործով օգտակար լինել Հայաստանին իր հիմնական երկու թշնամու` Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Դա Իրանն է և Ռուսաստանը: Եթե պետք է փնտրել դաշնակից ու ապա փորձել կառուցել դաշնակցային հարաբերություններ` դրանք դարձնելով արտաքին քաղաքական գերակայություն, ապա Թեհրանն ու Մոսկվան են այն մայրաքաղաքները, որտեղ որ օրնիբուն պետք է աշխատեն մեր դիվանագետներն ու քաղաքագետները:
Իսկ ով հավատում է յոթ սարից այն կողմ մեզ ժպտացող ու մեզ համար ամեն օր անդադար «մտահոգվող» պետությունների օգնությանը, ապա մեկ բառով ուղղակի մանկամիտ է: Դե իսկ դրա քարոզիչները՝ Հայաստանի թշնամիները, որովհետև միայն թշնամին կանի ամեն բան, որպեսզի մենք Թուրքիայի դեմ մնանք մեն-մենակ:
Իսկ եթե դուք դեռ չեք հասկացել, թե ինչ է տալիս մեզ Իրանի և Ռուսաստանի հետ շահակցությունը, ապա նայեք Սյունիքին: Նոյեմբերի 9-ից հետո այն մնում է հայկական միայն ու միայն Թեհրանի ու Մոսկվայի շնոուհիվ: Սա է եղելությունը: Սա լավ չէ, իհարկե: Բայց քանի չենք ազատվել կապիտուլյանտներից, վերականգնել բանակը ու սեփական ուժերով նորից պաշտպանել մեր երկիրը, ապա մենք էսպիսի դրության մեջ ենք լինելու: