Ասֆալտապատվել է Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցը։
Այդ մասին Aravot.am–ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնից։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են 2022թ-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ընթացքի մեջ են նաև Աչաջուր, Սևքար, Խաշթառակ բնակավայրերի և Իջևան քաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Իջևանի համայնքապետարանից նաև տեղեկացրեցին, որ զուգահեռաբար ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում խոշորացված համայնքի Աչաջուր բնակավայրում, որտեղ արդեն սկսվել է սելավատարների կառուցումը։ Հավելենք, որ նույն ծրագրի շրջանակներում՝ ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև ջրագծերի նորոգման և կառուցման աշխատանքները։
Կարդացեք նաև
Լիա Ճաղարյան
Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի