Լրահոս
Օրվա լրահոսը

Ակների բնակիչ. «Իմ տունը էս ա, իմ Սյունիքն ա, ես չեմ կարող էստեղից գնալ»

Սեպտեմբեր 17,2022 20:49

Ադրբեջանի հարձակման պատճառով վնասվել է Սյունիքի մարզի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցի տան կտուրը։ 

Տղամարդը պատմում է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը կրակոցների ձայնից արթնացել է և միանգամից զանգել իր հարևանին. «Ասի՝ դու լսո՞ւմ ես էդի։ Ասաց՝ հա՛, եկե՛ք մեր մոտ։ Ասի՝ բան չկա, ասեց՝ եկե՛ք մեր մոտ։ Գնացինք հարևանի տուն։ 10 րոպե էր։ Մտանք հարևանի տուն, կանանց տեղավորեցինք, բալկոնում երեք հոգով կանգնած էինք՝ սաղ հարևանությունով էլի, տղաներով, տեսնում էինք՝ որտեղից որտեղ են խփում։ Մենք ցավում էինք, որ էդ տեսնում էինք։ Մեկ էլ էդ պահին տեսնեմ, որ մի հատ կրակ, էն կարգի կրակ էր, որ տան դեմից հողամասի տակով մեզ հավաքեց։ Մենք փախանք էդ պահին մտանք պոդվալ, արդեն տանս խփեցին»։ 

Էդգար Սալբունցի խոսքով՝ հարևանները չեն թողել իրեն դուրս գալ նկուղից. «Հարևաններից փախա, տեսա, իրոք, տունը հրդեհ է կպել, զանգեցի ԱԻՆ։ ԱԻՆ-ը, փառք Աստծո, շուտ հասավ։ Կրակը բոց էր տվել, հանգցրեցին։ Տեսնում եք՝ սաղ ջուր ա տունը, տունը չենք կարում մնանք, դրսում ենք մնում, հարևանի տանն ենք մնում»։ 

Արկը ընկել է տան տանիքին։ Էդգար Սալբունցի խոսքով՝ ամբողջ տանը բեկոր է և ապակի։ 

«Իմ տունը էս ա, իմ Սյունիքն ա, ես չեմ կարող էստեղից գնալ։ Լավ, սենց բան ասեմ՝ գնացի Երևան, ծիծեռնակի մասին լսել եք, չէ՞՝ ասում է՝ ամեն մի շյուղ կպցնելիս առաջվա բույնն է հիշում։ Հիմա սա իմ տունն է, ես գնամ ուրիշ տեղ մի հատ շինություն կառուցեմ, հա՞»,- ասում է Էդգար Սալբունցը։ 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930