Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցավարները մեր մարզիկներին զրկում են մեդալ նվաճելու հնարավորությունից:
Երեկ նրանք բրոնզից զրկեցին 70 կգ քաշային Արման Անդրեասյանին, իսկ այսօր ցինիկաբար խլեցին 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի հաղթանակը ամերիկացու նկատմամբ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում տարակուսած են տեղի ունեցողից:
Թերեւս, պետք էր բացահայտ առավելություն ունենալ այլ երկրների ըմբիշների նկատմամբ, ինչպես այսօր մեկնարկային գոտեմարտում արեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որպեսզի մրցավարները պարտադրված լինեին բարձրացնել Հայաստանի ներկայացուցիչների ձեռքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ