Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր առաջնորդության շնորհիվ Հնդկաստանը նշանակալի քայլեր է արել. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Սեպտեմբեր 17,2022 13:17

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ ծննդյան օրվա առթիվ։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ձեր հաստատակամ և խորաթափանց առաջնորդության շնորհիվ Հնդկաստանը նշանակալի քայլեր է արել՝ դառնալու քաղաքականապես ավելի կայուն և ավելի ինտեգրված համաշխարհային տնտեսությանը, մասնավորապես, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, համակարգչային արդյունաբերությունը, դեղագործական ոլորտը, գյուղատնտեսությունը և այլն։

Ձեր առաջնորդությամբ Հնդկաստանը դարձել է առանցքային դերակատարներից մեկը համաշխարհային քաղաքականության մեջ, որն այսօր առերեվում է շատ մարտահրավերների ու ռիսկերի։

Ջերմությամբ եմ հիշում այդ մասին մեր քննարկումներն անցյալ տարի նոյեմբերին Գլազգոյում անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում։ Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն նոր հնարավորություններ՝ հանդիպելու և գաղափարներ ու տեսակետներ փոխանակելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930