Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը պետք է դադարեն երկակի խաղ խաղալ՝ մի կողմից խոսելով խաղաղության մասին, մյուս կողմից՝ խթանելով հակամարտությունները․ ԵԽ պատգամավոր

Սեպտեմբեր 17,2022 12:40

«Թուրքիան պետք է դադարեցնի զինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը»։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Լեգա կուսակցության պատգամավոր Սուսաննա Չեկարդին՝ երկու երկրների տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գրառման մեջ։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական նոր հարձակում է ձեռնարկել Հայաստանի արևելյան սահմանի տարբեր ուղղություններով։ Ադրբեջանական զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, բազմաթիվ հրթիռային կայանքներ և մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, սկսել են ինտենսիվ ռմբակոծել հայկական Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները և հարակից գյուղերը՝ պատճառելով, ըստ լրատվամիջոցների, բազմաթիվ զոհեր։ Տեղեկանում ենք նաև դեպի Ադրբեջան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից օդային տարածքով ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեղափոխման և տեղում համատեղ զորավարժությունների մասին։

Թուրքական դիրքորոշումը պարադոքսալ է։ Էրդողանը հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով, անգամ կոչ է անում դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովին, այնուհետև զորք է մտցնում Լիբիա՝ խրախուսելով անօրինական ներգաղթը, զենք և զինամթերք է մատակարարում մի երկրի, որը հարձակվում է մեկ այլ երկրի վրա՝ դառնալով մոտ հարյուր հայի մահվան պատճառ։ Եվրոպան նրան է ապավինում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցում, բայց թուրքերը պետք է դադարեն երկակի խաղ խաղալ՝ մի կողմից խոսելով խաղաղության մասին, մյուս կողմից՝ խթանելով հակամարտությունները:

Հարձակողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, քանի որ կովկասյան երկու երկրների միջև միակ ճանապարհը երկխոսությունն է։ 2020 թվականին մենք արդեն դատապարտեցինք 2020 թվականի Արցախի դեմ պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունները։ Մի իրավիճակ, որը դեռ շարունավում է և շատ է հիշեցնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գոյություն ունեցող իրավիճակը, որը վերածվել է մի հակամարտության, որն ամբողջ աշխարհին լարված է պահում: Յուրաքանչյուր հակամարտություն պետք է դատապարտվի առանց որևէ հապաղումի, բացի այդ պետք է փորձել բոլոր ուղիները խաղաղությունը վերականգնելու նպատակով։
Մաղթանքն այն է, որ երկու երկրների ղեկավարները կարողանան նստել մի սեղանի շուրջ և փորձել դիվանագիտական ​​ճանապարհը, ինչը, վստահ եմ, հնարավոր է այս փուլում։ Աշխարհը ևս մեկ պատերազմի կարիք չունի և ժամանակակից մշակույթների միջև հնարավոր չէ կրկին գնալ զենք կիրառելու ուղիով»:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930