Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, Լեգա կուսակցության փոխնախագահ Ալեսսանդրո Պագանոյի հայտարարությունը
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն և բացահայտորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Ցավում ենք զոհվածների ընտանիքների համար։
Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են ծանր հրետանի, բազմակի հրթիռահրետանային համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, սկսել են ինտենսիվ ռմբակոծել Հայաստանի Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները և հարակից գյուղերը։
Ուժի կիրառման և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ՄԱԿ-ի կանոնադրության խախտման հետևանքները բոլորի աչքի առաջ են, ինչպես նաև այն, որ դա ևս մեկ հարձակում է այս տարածաշրջանի քրիստոնեական համայնքի վրա»:
Կարդացեք նաև
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ