Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում կայուն խաղաղության նոր մոտեցում

Սեպտեմբեր 17,2022 11:00

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով կամ այդ հարցին առնչվող երկարամյա տարաձայնությունները դեռևս լուծված չեն, չնայած Հարավային Կովկասում լարվածությունը հաղթահարելու և կայունության հասնելու համար շարունակվող  ջանքերին: Կրկին, սահմանի երկայնքով կոնֆլիկտը թեժացել է և կայուն խաղաղության հեռանկարը անորոշ է մնում: Աճող լարվածությունը պետք է նվազեցվի՝ հետագա վտանգավոր սրացումից խուսափելու համար։

Ինչո՞ւ է այդքան դժվար լարվածությունը նվազեցնելը: Ի վերջո, սոցիալական լարվածության հիմքում ընկած պատճառը կուտակված կոլեկտիվ սոցիալական սթրեսն է: Մարդկային այս խնդիրը մարդկային լուծում է պահանջում։

Սոցիալական խնդիրները, ինչպիսիք են պատերազմը, ահաբեկչությունը և հանցագործությունը վերացնելու իդեալական միջոցը՝ արագ և արդյունավետ ձևով, կոլեկտիվ սոցիալական սթրեսը ուղղակիորեն նվազեցնելն է:

Ինչպես ցույց են տալիս լայնածավալ գիտական ​​հետազոտությունները, հնագույն մի ռազմավարությամբ կարելի է հասարակական գիտակցության մեջ կոլեկտիվ սթրեսը նվազեցնել, ծայրահեղականությունը վերացնել և դրանով իսկ վերացնել պատերազմն ու ահաբեկչությունը: Անպարտելի պաշտպանական տեխնոլոգիայի (ԱՊՏ) հնագույն ոչ կրոնական մոտեցումը, որը վերածնվել է հանգուցյալ Մահարիշի Մահեշ Յոգիի կողմից, լռելյայն  և հաջողությամբ օգտագործվել է բազմաթիվ դավանանքների ներկայացուցիչների կողմից՝ անցյալում հակամարտությունները վերացնելու համար: Այժմ ժամանակն է դիտարկել այս տեխնոլոգիան ապագայի համար:

Մենք կարող ենք հասնել այս նպատակին, այն է՝ նվազեցնել հասարակական լարվածությունը և դրանով իսկ վերջ դնել պատերազմին և ահաբեկչությանը` եթե ստեղծենք ռազմական կանխարգելման թեւեր և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Այս հատուկ ստորաբաժանումները, որոնք կկազմեն յուրաքանչյուր երկրի զինվորական քանակակազմի  3%-ը, պետք է սովորեն կատարել Տրանսցենդենտալ մեդիտացիա (ՏՄ®) և դրա ավելի առաջադեմ տեխնիկաները, ներառյալ ՏՄ-Սիդհի ծրագիրը: ԱՊՏ-ի այս մոտեցումը լայնորեն փորձարկվել է իրական կյանքում, ներառյալ պատերազմից տուժած տարածքներում, ինչպիսին է Մերձավոր Արևելքը: Հրապարակված լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ խմբերի կողմից օրական երկու անգամ այդ մեթոդների կիրառումը ստեղծում է հասարակության մեջ ներդաշնակության և խաղաղության չափելի ազդեցություն. հանցագործության մակարդակը զգալիորեն նվազում է, կյանքի որակի ցուցանիշները բարելավվում են, պատերազմն ու ահաբեկչությունը նվազում են: Խոշոր խմբերով այս տեխնիկայի կիրառումը, ամենայն հավանականությամբ, առաջացնում է «գիտակցության դաշտային ազդեցություն», որը տարածվում է շրջակա բնակչության վրա՝ առաջացնելով խաղաղության ակնհայտ ազդեցություն:

Օրինակ, 1993թ.-ին ԱՄՆ մայրաքաղաքում ուսումնասիրվել է ԱՊՏ-ի ազդեցությունը: Կանխատեսումները նախապես ներկայացվել են կառավարության ղեկավարներին և թերթերին: Ծրագրի արդյունքների ուսումնասիրման համար ստեղծված անկախ հանձնաժողովը հաստատել է հետազոտության ընթացակարգը: Հանցագործությունները  նվազեցին կանխատեսված մակարդակից 23 տոկոսով ավելի, երբ խմբի չափը հասավ առավելագույնին: Արդյունքների վրա չեն ազդել ջերմաստիճանը, հանգստյան օրերը կամ տվյալների նախկին միտումները: Արդյունքները հրապարակվեցին Social Indicators Researchում:

Studies in Asian Social Science -ում հրապարակված նոր ուսումնասիրությունը գնահատել է նախորդ ԱՊՏ-ի էմպիրիկ ուսումնասիրությունները Կամբոջայում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում (և այլ երկրներում): Դրա արդյունքները հաստատել են հանցագործության և բռնության զգալի կրճատումը, որը կապված է ՏՄ և ՏՄ-Սիդհի ծրագրի խմբային պրակտիկայի հետ, ինչպես նշված է ավելի վաղ հրապարակված, կրկնակի գրախոսված հետազոտության մեջ:

Քսան կրկնակի  կատարված ուսումնասիրություններ (մեծ մասը նշված են այստեղ) հաստատել են, որ ԱՊՏ-ն աշխատում է: Թեև պատճառահետևանքային մեխանիզմը լիովին հասկանալի չէ, այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՄ-ի պրակտիկան մեծացնում է ԷԷԳ-ի կոհերենտությունը  (տես International Journal of Neuroscience ամսագիրը): Այս կենսաբանական էֆեկտը, որը զուգորդվում է տեխնիկայի առաջ բերած խորը հանգստի հետ, նվազեցնում է սթրեսն ու լարվածությունը, մեծացնում է զգոնությունը և բարելավում է անհատի բարեկեցությունն ու դիմադրողականությունը:

Journal of Social Behavior and Personality (JSBP) ուսումնասիրությունը առաջարկում է ԱՊՏ-ի ազդեցությունը բացատրել կենսաբանական տեսանկյունից: Հզոր նեյրոհաղորդիչ սերոտոնինի վրա կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ այն առաջացնում է երջանկության, բավարարվածության և նույնիսկ էյֆորիայի զգացում: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ սերոտոնինի ցածր մակարդակը կապված է բռնության, ագրեսիայի և հուզական վատ տրամադրության հետ: JSBP-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ փորձարարական խմբում ԱՊՏ կիրառողների ավելի մեծ թիվը փոխկապակցված էր համայնքի այլ անդամների շրջանում սերոտոնինի աճի հետ: Այս վիճակագրորեն նշանակալի փոփոխությունները հաջորդեցին ավելի բարձր հաճախելիության ժամանակաշրջաններին և առաջարկում են, որ նեյրոֆիզիոլոգիական փոփոխություններով է պայմանավորված ընդհանուր առմամբ հասարակության մեջ կրճատված ագրեսիայի և թշնամանքի նվազեցումը:

ԱՊՏ-ն նաև փաստագրվել է գլոբալ մասշտաբով մի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Offender Rehabilitation ամսագրում՝ օգտագործելով Rand Corporation-ի տրամադրած տվյալները: 1983-1985 թվականներին, երբ ԱՊՏ-ով զբաղվողների մեծ հավաքների չափը գերազանցեց այն շեմը, որը կանխատեսվում էր, որ կհանգեցնի չափելի գլոբալ ազդեցության, համաշխարհային ահաբեկչության հետևանքով մահերը նվազել են 72%-ով, միջազգային հակամարտությունները նվազել են 32%-ով, իսկ բռնությունը կրճատվել է այլ երկրներում՝ առանց այլ պետությունների կողմից հարձակման:

Ադրբեջանի և Հայաստանի զինվորականները պատասխանատու են իրենց երկրների պաշտպանության համար։ Նրանք պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել պատերազմին և ահաբեկչությանը վերջ դնելու իրատեսական, գիտականորեն հաստատված մեթոդները։ Նշենք, որ երկու երկրներում էլ, զինվորների մոտ գերակշռում են Հետ-տրավմային սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) և ոչ միայն զինվորների մոտ՝ վերջին սահմանային բախումների արդյունքում: The Lancet –ում տպագրված հետազոտությունը փաստում է, որ ՛լինելով տրավմայի վրա չկենտրոնացնող թերապիա՛, ՏՄ-ը արդյունավետ տարբերակ է՝ պատերազմի մասնակիցների մոտ ՀՏՍԽ-ի ախտանիշների խստությունը նվազեցնելու համար, ովքեր նախընտրում են չստանալ ՀՏՍԽ-ի ավանդական բուժումները:

Զինվորականները վարձատրվում են իրենց պարտականությունները կատարելու և իրենց ազգը պաշտպանելու համար։ Քանի որ նրանք ֆինանսավորվում են այս նպատակով, մենք կարծում ենք, որ նրանց պարտքն է կառուցել Զինվորականների ԱՊՏ-ի կանխարգելման թեւերը:

Մենք երկու երկրների զինվորականներին կոչ ենք անում արագորեն կիրառել ԱՊՏ-ի մոտեցումը՝ երկու երկրներին առնչվող անկայուն իրավիճակը կայունացնելու համար: Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ստեղծել իրենց սեփական ռազմական կանխարգելման թեւը: Կամ, խաղաղ համագործակցության շահերից ելնելով, երկու երկրների զինվորականները կարող են արագ ստեղծել կանխարգելման մեծ միասնական ճակատ, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորականների հավասար քանակի անդամներից: ԱՊՏ-ի կանխարգելման միասնական ճակատի անդամները կարող են իրենց ժամանակի կեսը անցկացնել միմյանց երկրներում: Սա էլ ավելի կխթանի բարեկամությունն ու համագործակցությունը երկու միմյանցից օտարված ազգերի միջև:

Իրականում, 15.000 զինվորականներ, եթե միաժամանակ, օրական երկու անգամ կիրառեն ԱՊՏ առաջընթաց տեխնոլոգիաները, ապա դա ավելի քան բավարար կլինի համաշխարհային համահունչ էֆեկտ ստեղծելու համար՝ սկիզբ դնելով փուլային անցմանը, որն ի վերջո կհանգեցնի կայուն համաշխարհային խաղաղության բոլոր երկրների համար: Երբ այս անցումը տեղի ունենա, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնի կլինեն ոչ միայն միմյանց հետ կայուն խաղաղություն ստեղծելով, այլև գլոբալ հակամարտությունների սրումը կանխելու և մեր վտանգված մոլորակը ոչնչացումից փրկելու գործում իրենց դերով:

Համահեղինակներ՝

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

Ստեփան Նիկոլաևիչ ԳՈԴԻՆԱ

Առլեն ՇԱՐ 

դոկտոր Դեյվիդ ԼԵՖԼԵՐ

Հեղինակների մասին

Գայանե Զարգարյանը ՏՄ-ի վկայագրված ուսուցիչ է։ Դասավանդում է Հայաստանի «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամում։ Նա հուսով է, որ Հայաստանում շուտով մշտական ​​խաղաղություն կհաստատվի ՏՄ դասավանդման միջոցով:

Ստեփան Նիկոլաևիչ Գոդինան ծնվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում, ավարտել է թիվ 4 դպրոցը և ծառայել է խորհրդային բանակում 1989-1991 թթ.։

Արլին Ջ. Շարը դոկտոր Դեյվիդ Լեֆլերի  գործադիր օգնականն է 2015-ից վեր: Նա այժմ Առաջընթաց ռազմական գիտության կենտրոնի (CAMS) հաղորդակցության գծով տնօրենն է:

Դոկտոր Դեյվիդ Լեֆլերը Proteus Management Group-ի Ռազմավարական առաջնորդության կենտրոնում, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի թղթակից անդամ է: Ներկայումս նա ծառայում է որպես CAMS-ի գործադիր տնօրենն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930