Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների, գործընկերների արձագանքն ու ուշադրությունը խնդրին կարող են էական զսպող դեր խաղալ․ «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 17,2022 09:56

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի ԱԽ-ում նախօրեին հրավիրված երկրորդ քննարկումը, ի տարբերություն նախորդ օրվա նիստի, բաց ընթացակարգ է ունեցել, ինչը նույնպես ՀՀ-ն էր առաջարկել: Համաշխարհային թիվ մեկ կառույցից մեր ակնկալիքն առաջին հերթին կոնկրետ բանաձեւերի ընդունումն է, սակայն այդ կառույցի մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումների հնչեցումը նման բարձր ամբիոնից ոչ պակաս զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի հետագա հնարավոր նմանատիպ քայլերի վրա: Լիովին օրինաչափ էր, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հնչեցրել է կանխատեսումը, որ համարժեք արձագանք չտալու դեպքում այս երկիրը կարող է դիմել նոր ագրեսիայի՝ այս անգամ արդեն Նախիջեւանի հատվածից:

Դեսպանը ՀՀ-ի անունից ընդգծել է ԱԽ-ի կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացումը, մասնավորապես ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը, որպեսզի այդ հարթակից պահանջվի անհապաղ եւ առանց նախապայմանների Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից ու զերծ մնալ ագրեսիայի հետագա գործողություններից՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորություններին համապատասխան:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում հայտնեց, որ թեեւ քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այն որեւէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարեւորությունը, որովհետեւ նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ: ՄԱԿ-ն առայժմ փաստաթուղթ չի ընդունել, սակայն խորհրդի անդամ պետությունների մեծ մասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան՝ ընդգծելով ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիությունը, ադրբեջանական զինուժի՝ նախկին դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Կողմերի միջեւ հավասարության նշան չդնելու այս փաստն էական ձեռքբերում է սովորաբար չեզոք դիրքերից հանդես գալու գործելաոճ ունեցող ՄԱԿ-ի այս կառույցի համար, սակայն կառավարության նիստում ՀՀ ԱԳ նախարարը նաեւ ստիպված էր ընդգծել, որ որոշ պետություններից ունեցած ակնկալիքներն այնքան էլ չեն արդարացել: Միանշանակ է, որ ՀՀ սահմաններին իրավիճակը դեռ լարված է, եւ միջազգային կառույցների, գործընկերների արձագանքն ու ուշադրությունը խնդրին կարող են էական զսպող դեր խաղալ՝ կանխարգելելով իրավիճակի հետագա լարումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930