Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբի նամակը Յունաստանի խորհրդարանի երեսփոխաններուն եւ Եվրոպական խորհրդարանի յոյն պատգամաւորներուն

Սեպտեմբեր 17,2022 09:37

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբը նամակ մը ուղարկեց Յունաստանի խորհրդարանի երեսփոխաններուն եւ Եւրոպական խորհրդարանի յոյն պատգամաւորներուն, ներկայացնելով Ատրպէյճանի յարձակողականութիւնը եւ ռազմական գործողութիւնները Հայաստանի ինքնիշխան տարածքին դէմ, պահանջելով բոլոր պատգամաւորներէն դատապարտել յարձակումները որպէս հետեւանք Ատրպէյճանի հայա­տեաց եւ ծաւալապաշտ քաղաքականու­թեան, եւ դիմել անմիջական քայլերու կասեցնելու համար Ատրպէյ­ճա­նի ու ա­նոր նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի բռնա­կալ վար­չա­խում­բի յար­ձա­կո­ղա­կան քա­ղա­քակա­նու­թիւ­նը ընդ­դէմ հայ ժո­ղո­վուր­դին։

Նա­մա­կը կը շեշ­տէ թէ մարդ­կա­յին կեան­քը թան­կա­գին է, հե­տե­ւա­բար ա­նըն­դու­նե­լի եւ ընդվ­զե­ցու­ցիչ է տես­նել Ա­լիե­ւի բռնա­կալ վար­չա­ձե­ւը՝ Եւ­րո­պա­կան միու­թեան բնա­կան կա­զի ջնջին քա­նա­կի մը հայ­թայթ­ման դի­մաց, ծա­խու առ­նել եւ­րո­պա­կան ղե­կա­վա­րու­թեան լռու­թիւ­նը եւ ա­նար­գել մարդ­կա­յին ար­ժա­պա­տո­ւու­թեան ու ժո­ղովր­դա­վար կար­գե­րու զգա­ցում­նե­րը։ ­Հայ դատի յանձնախումբը կոչ կ՚ուղղէ յոյն երեսփոխաններուն պաշտպան կանգնիլ մարդկային կեանքի, արժանապատութեան եւ ազատութեան սկզբունքներուն, բուռն դատապարտել ատրպէյճանական վարչախումբի տմարդի յարձակումը, որ կը վտանգէ կայունութիւնը եւ խաղաղութիւնը ամբողջ Կովկասի մէջ։

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930