Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վաստակավոր արտիստ. Կատարվում է աղետ, սա այլ բառով չի կարելի բացատրել. «Փաստ»

Սեպտեմբեր 17,2022 09:28

«Ցավոք, դժբախտությունն այն է, որ հասարակությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում, ընդ որում՝ դա հասարակության վրա բարդելը ճիշտ չէ: Ստեղծում են քաոսային վիճակ, որպեսզի ժողովուրդը չկարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում, չի կարողանում հասկանալ՝ ով ում հետ է, ով ումից առանձնացած է, ով ինչ է անում, ինչ է կատարվում: Դա հատուկ է արվում, որպեսզի քաոսային վիճակ լինի, և մարդիկ չգիտակցեն, թե ինչ է կատարվում: Կատարվում է աղետ, սա այլ բառով չի կարելի բացատրել: Չգիտեմ մի իսկական հայի՝ իր ներքին աշխարհով, իր բնույթով, իր գենետիկ կոդով, որին դուր գա այս վիճակը, և հասկանա, թե ինչ է մեզ հետ կատարվում: Սա աղետ է, որ շարունակական է, թե որքան կտևի, ոչ ոք չգիտի: Իհարկե, կան մարդիկ, որոնք գիտեն՝ սա ինչ է, որովհետև հենց իրենք այս քաոսի հեղինակներն են: Մահերն արդեն սովորական բնույթ են կրում, չե՞ք զգում, դե, մահացել է 30 հոգի, 50 հոգի, 100 հոգի, մեր մատղաշ ու երիտասարդ սերունդը. գենոֆոնդի և մնացած ամեն ինչի հետ կապված սարսափելի վիճակում ենք հայտնվելու հետագայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

Նշում է՝ այս ամեն ինչին մարդկանց սովորեցնում են: «Ամեն ինչ այսպես պիտի լինի, զոհեր ունենանք, դա նորմալ է: Այս քաոսային վիճակը խայտառակ ձևով շարունակվում է, թե սրա վերջն ինչ է լինելու, չեմ կարող ասել»,-նշում է դերասանը:

Հետևյալ օրինակն է բերում՝ երբ անհատի հետ ինչ-որ հարց ունեք, և նա շփոթված է, խառնաշփոթի մեջ, չի հասկանում, թե ինչ է կատարվում, հավատազուրկ է, թույլ, իրեն հեշտ է խոցելը, հարվածելը: «Հիմա այդպիսի վիճակ է ստեղծվում, որ կարողանան հեշտությամբ իրենց արածն անել, այն է՝ ժողովրդին շփոթմունքի մեջ են գցել, թուլացրել, հիասթափեցրել, խեղել: Այս պարագայում ամեն ինչ կարող են անել, դժվար է, երբ հասարակությունն ուժեղ է, հավատով լցված, ոգին՝ պինդ: Հիմա ուղիղ հակառակն է կատարվում»,-փաստում է մեր զրուցակիցը և հավելում՝ այս ցավի, աղետի հետ համակերպվել, այն ընդունել, անհնար է:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930