Վերջին մի քանի օրվա միջազգային իրադարձությունները՝ կապված հայ-ադրբեջանական պատերազմում մարտական գործողությունների հերթական բռնկման հետ, բավականին բուռն էին: Նախ՝ ՀԱՊԿ-ը մերժեց կատարել իր պարտականությունները այն պարագայում, երբ կազմակերպության անդամ ինքնիշխան պետության տարածքի հանդեպ հարեւան երկիրն ակնհայտ ոտնձգություն է կատարում:
Բացի այդ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը, որը նմանատիպ պարտավորություններ է նախատեսում, եւ որը նույնպես չի կատարվում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան՝ առաջ քաշելով բավականին կասկածելի մի թեզ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում չի անցկացվել, հետեւաբար, հնարավոր չէ որոշել, թե ով ում վրա է հարձակվել: Սակայն աշխարհում կան մի քանի տասնյակ պետություններ, որոնց միջեւ սահմանազատում՝ որպես այդպիսին, տեղի չի ունեցել, բայց դժվար թե դա պատճառ դառնա մեկի ագրեսիայի՝ մյուսի նկատմամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ում նույն հարցի քննարկման ժամանակ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հնդկաստանը, Նորվեգիան, Իռլանդիան, Ալբանիան հանդես են եկել միանշանակ դիրքորոշմամբ՝ դատապարտելով խաղաղ բնակավայրերի վրա հարձակումը:
Վերջապես՝ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Շանհայան կազմակերպության համաժողովին, որտեղ ներկա էին Էրդողանը, Ալիեւը, Պուտինը, բայց նաեւ՝ Էբրահիմ Ռայիսին, Սի Ցինպինը եւ այլ ղեկավարներ: Զուտ հուզական առումով՝ ես չէի ցանկանա, որ Հայաստանի վարչապետը այն պահին հայտնվեր այն պետության ղեկավարի կողքին, ում զինվորները խոշտանգել ու քառատել են հայ կին զինծառայողին: Ինչպես նաեւ՝ մյուս երկուսի կողքին, որոնք նման վայրագությունները խրախուսում են: Բայց հասկանում եմ, որ քաղաքականության մեջ՝ մանավանդ միջազգային հարաբերություններում, հույզերը պետք է մի կողմ դնել ու հաշվարկել, թե ո՞րն է Հայաստանի համար ձեռնտու՝ մասնակցելը նման միջոցառմանը, թե՞՝ ոչ:
Բացի վերոհիշյալ իրադարձություններից՝ այսօր Հայաստան է գալիս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, եւ այդ փաստը որոշակի էյֆորիա է առաջացրել մեր երկրի «արեւմտամետ» շրջանակներում:
Կարդացեք նաև
Ընդհանրապես այս օրերին հայաստանյան խոսույթը հուզական է՝ «ռուսները մեզ քցում են», «Արեւմուտքը մեր կողքին է», բայց փոքր ինչ ավելի սթափ հայացքով իրավիճակին նայելու դեպքում, համոզվում ես, որ ինչպիսին էլ ռուսները լինեն, հենց նրանք են խոչընդոտում, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները չկոտորվեն կամ չարտաքսվեն: Նրանք նաեւ կանգնած են հայ-թուրքական սահմանին: Իսկ հայանպաստ հայտարարություններ անողները, որքան էլ մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված լինեն, որքան էլ նրանց բառերը մեր ականջին բարեհունչ թվան, նրանց արտասանածը, մեծ հաշվով, միայն բառեր են: Այո, Ռուսաստանի դերն այս ամբողջ պատմության մեջ, մեղմ ասած, տգեղ է, բայց եկեք մտածենք՝ արդյո՞ք այստեղ չկա նաեւ մեր մեղքը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս պահուն միայն մեր մեղքին մասին խօսիլը աւելի պատշաճ է. իսկ մեր մեղքը մեզ ղեկավարող ստախօսն է։
Արդէն քանի տարի է կը գրէք ռուսին, ՀԱՊԿ-ին, ԱՄՆ-ին կամ օթանին մասին. Հիմա նոյն բաները կրկնելով տպաւորութիւն է որ ձեր գրածները միայն բուն նիւթէն շեղելու կը ծառայեն.
իսկ այդ նիւթը հետեւեալն է՝ ինչպէ՞ս ընել որ Հայաստանը եւ հայութիւնը ամէնէ արաք միջոցին ունենայ միաւորող, կարող եւ պարկեշտ ղեկավարութիւն։
Fair point for RUS, Aran
There is also an option of silence (between criticism and praise), which will speak for itself in such a context…
And there are no constraints for Armenia to develop partnerships with other players with regional interests, matching ours! But for the latter ti happen, there is need for willing and capable leaders…
Չեմ կարծում, թե որեւէ պետություն ինքնագլուխ կարող է գործել, ինքնագլուխ կարող են գործել միայն կազմակերպված ժողովուրդները’ ազգերը եւ այսօրվա բոլոր տեսակի պատերազմներն ու սանկցիաներն անուղղակիորեն ուղղված են հենց ժողովուրդների դեմ եւ ոչ թե պետական քաղաքականությունների դեմ: Չեմ կարծում, որ գոյություն ունեն իսկական ժողովրդավարական պետություններ, երբ պետությունը ծառայում է միմիայն իր ազգին եւ ուրիշ ոչ մեկին: Ամբողջ աշխարհը տքնում է շիզոիդների վաշխառուական լծի տակ, դրա վկայությունը’ չկա պետություն, որն արտաքին պարտք չունենա եւ այդ պարտքի իմաստն էլ նրանումն է, որ ստիպել պետությունները ճզմեն սեփական ժողովուրդներին եւ մտքներով չանցնի իսկական ժողովրդավարություն, իսկական ազգ ձեւավորել: Հետեւություն’ ոչ մի պետության վրա հույս չդնել, այդ թվում նաեւ սեփական պետության վրա, դրանց ղեկավարները բոլորը զոմբիներ են, միակ իրական ուժը’ դա կազմակերպված ժողովուրդներն են, այդ թվում նաեւ մեր հայ ազգը, երբ հաջողվի կազմակերպել ժողովրդին: Միայն ազգերի հավաքական ուժն է ընդունակ արդյունավետ պայքարել շիզոիդների դեմ եւ հաղթել այդ չար ուժին: Ժողովուրդներ, կազմակերպվեք վերածվեք ազգերի եւ ազգերի հավաքական բանակով պատերազմեք չար ուժերի դեմ: Չկա չարիք առանց բարիքի:
… բայց եկեք մտածենք՝ արդյո՞ք այստեղ չկա նաեւ մեր մեղքը.
Of course we have our share of the burden. Today’s administration being a few notches below the previous three ones in terms of experience and intellect, we are paying the price of extreme incompetence (notice that I’m not going on the treason path). I’m just surprised that the state pyramid (national security, army, secret services, foreign affairs ministry, etc) remains subjected to the executive. In other words, the average Armenian official in the security or diplomatic apparatus continues to trust this administration to lead the country, to make serious and wise decisions, to negotiate deals with allies and enemies, etc. The average Armenian family trusts this leader to make decisions pertaining to the lives of their children, their well being, their assets and bank account, their future.
Remember the situation, psychological and mental state of the prime minister in the bunker on November 9-10 2020 and what he was saying during the live sessions. That man continues making major decisions about the country and its citizens, and the citizens trust him. “We trust that this leader is adequate, wise, and capable to make good decisions for our country and future”, that’s the message that the Armenian people and elite convey to the world. Enough said!
“…we are paying the price of extreme incompetence (notice that I’m not going on the treason path). I’m just surprised that the state pyramid … remains subjected to…”
And I’m surprised and even shocked that you persistently turn a blind eye to obvious treason. Yet while there is a plenty of evidence of outright treason, treachery, and pro-Turkish activities by the ruling collaborationist clique…
No, he is not incompetent. No, no and no again. A skillful manipulator and unabashed populist, he proved to be extremely competent in all he has done for his Turkish patrons: fooling a whole nation, polarizing the society, undermining our national unity, destroying the army, and paving the way for the so-called “Age of Peace” (i.e., turkification of Armenia through a policy of appeasement and systematic concessions and, when needed, launching yet another war to justify the territorial losses agreed long before)…
Giordano, we’ve touched this topic previously. My take is that theoretically an Armenian administration could have a pro-western orientation and, Turkey being the latter’s representative in the area, a realist approach of “kiss the hand that you cannot cut”. The problem for me is in the methodology, the way to do such a major move or switch. Serj tried to also normalize relations with Turkey, LTP as well, we didn’t get such levels of violence as a result because they were much more prudent and balanced in their approach. More importantly they were relatively independent whereas today’s leadership seems to be significantly dependent from outside forces (mostly western), questioning their ability to make pro-Armenian decisions.
In other words, the leadership of a country could decide to switch orientation, heppens often in history! Say for example that Armenia decides to become pro-Indian or pro-Chinese. Ok, but the art is in the process, in making it happen smoothly, something we cannot say about this administration. It put Armenia in a catastrophic, existential crisis, situation!
I don’t think the leadership wants Armenian soldiers to die, that it derives pleasure or satisfaction from it, but it is ready to great lengths to stick to its ideology of eventually getting rid of Russia. The recent protests, demands, declarations to leave the CSTO all go in that sense.
Let’s leave aside the theoretical considerations, historical scopes of political philosophy, and even moral aspects. My point is about treason as a specific, legally defined thing, rather than a general descriptor of disloyal people in a colloquial sense of the term. Let’s concentrate on the legal case and disregard personal beliefs and impressions. Any unbiased person can do a simple fact-check and find evidence of treason by that scoundrel. Prima facie evidence, at least…
”I don’t think the leadership wants Armenian soldiers to die, that it derives pleasure or satisfaction from it, but it is ready to great lengths to stick to its ideology of eventually getting rid of Russia.”
The problem is that Artsakh and Russia could not be kicked out without an impressive sacrifice of our soldiers, and the scoundrel himself has already confessed to it in details (“I could do the same, of course, without having victims…”). Maybe this is not so pleasant to him, but he clearly derives pleasure and satisfaction from torturing and humiliating his political opponents…
More precisely, the scoundrel said: “I could have done the same, of course, without having victims…”
The painful truth is (per cliche) that “each nation deserves its government” … including those that abstained from voting. The only honourable exceptions are soldiers protecting their homeland!
Since independence, education was overlooked, making population fragile for manipulation in the era of social media (incl. fake news).
Իսկ ու՞ր կորավ իմ նախորդ գրառումը մեծարգո պարոնի մասին: Նորից սպամի մե՞ջ է հայտնվել…
Այն խախտում էր հրապարակման կանոնները։ Գրառման մեջ պարունակվում էին վիրավորանքներ
Իսկ կարելի՞ է իմանալ, թե ով եւ ինչից էր «վիրավորվել»: Դուք համոզվա՞ծ եք, որ դա իր համար վիրավորանք է: Միգուցե մեծարգո պարոնին թույլ տաք ինքը որոշի, թրքահպատակությունը վիրավորանք է, թե ոչ: Հիմա եթե դավաճանին եւ կոլաբորացիոնիստին բնութագրում եմ որպես դավաճան եւ կոլաբորացիոնիստ՝ սա վիրավորա՞նք է… 🙂
Մենք չենք առաջնորդվում նրանով, թե որեւէ մեկը կվիրավորվի կամ վիրավորանք կընկալի, թե ոչ։ Կայքի համար հրապարակման կանոններ կան․ «Խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս խուսափել վիրավորական արտահայտություններից»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/rules/
© 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
«Ես ուզում եմ պնդել ևս մեկ անգամ, որ չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր հեղափոխության մեջ, և սա Հայաստանի մաքուր ներքին գործն է, չկա որևէ աշխարհաքաղաքական ուժ, որը ներգրավված է:»
«Իրականում, ներկայում իրավիճակը հետևյալն է. նման կազմակերպություններից (ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից – Ջ.Գ.) դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, բայց ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շարժում կատարել: Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ համապատասխան է ՀՀ շահերին: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ:»
(Նիկոլ Փաշինյան, 24.04.2018 թ.)
Թե բա՝ «միայն հանրաքվեի միջոցով», ոչ մի «կտրուկ շարժում» չի լինելու… 🙂
Մեծարգո պարոն ստախոսը վերջապես բռնել է հարմար պահը՝ բացահայտորեն հայտարարելու այն, ինչի համար իշխանության է բերվել 2018-ին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ եւ փակել Կումայրու զորակայանը: Իրականում ռուսներին մեղադրել կարող են միայն անմեղսունակները եւ/կամ նիկոլի վկաները: Միայն սրանք կարող են պահանջել ռուսներից, որ գան քո փոխարեն կռվեն թուրքի դեմ, երբ դու ինքդ չես ուզում կռվել, ձերբակալում ես Խաչատուրովին, քո հողերը «բանավոր ըմբռնմամբ» նվիրում ես թշնամուն, «խաղաղության օրակարգ» ես հռչակում ու թրքահպատակության քարոզ տանում…
Also, Mr. Abrahamyan, I repeat my suggestion to use a much better tool for managing comments. DISQUS.
Have a look at the website of the Armenin Mirror-Spectator newspaper and the comments section. It is much more fluid to manage comments.
Regards 😉
Հայ ազգի մեծագույն բարերար, մեծարգո պարոն վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի շնորհիվ
թավիշըպատերազմը մտավ յուրաքանչյուր հայի տուն, ՀՀ հպարտ քաղաքացուն կարելի է արդեն քառատել ու սպանել հենց իր տան մեջ, խաղաղության չքնաղ օրակարգով շարունակվում են մասնատվել ու քառատվել մեր պետականության առանց այն էլ խղճուկ մնացորդները: Եւ ով զարմանք, մեծարգո պարոն դավաճանը եւ կոլաբորացիոնիստը հանկարծ դարձել է սուպերռազմահայրենասեր եւ ընդդիմությանն է մեղադրում դավաճանության եւ կոլաբորացիոնիզմի մեջ (գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին)…Սադրիչ տատիկի կեղծ արցունքներից հուզված «արեւմտամետները» (իրականում՝ թրքամետները) շատ լավ են հասկանում, թե Հայաստանի ուկրաինացումից ով է տուժելու, որ հայկական քաղաքներն են մարիուպոլացվելու, քանի հարյուր հազար հայ է սովի մատնվելու ու արտագաղթելու…
Տպավորություն է, որ մեր երկիրը քաղաքական, տնտեսական եւ ռազմական տեխնոլոգիաների փորձադաշտ են դարձրել, որտեղ մշակվում են մեծ տերությունները վարի տալու տեխնոլոգիաները: Չնայած իրենց մանկլավիկներն են պետության գլխին, բայց շան նման վախենում են ժողովրդի անհնազանդությունից: Ժողովրդավարությունը մարգինալների համար է, հիտլերին էլ ընտրեցին ժողովրդավարական հիմունքներով, որը վարի տվեց իր երկիրը՝ դա էր նրա առաքելությունը, հետո միգուցե գաղտնի դուրս բերեցին, նմանապես, դուրս կբերեն այսօրվա հիտլերներին, որոնք կկարողանան վարի տալ իրենց երկրները: Համոզված եմ, որ բոլոր ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմներն ուղղակի թե անուղղակի ուղղված են զարգացած ժողովուրդների դեմ: Մենք այդ զարգացած ժողովուրդների ցուցակում ենք եւ մեզ փորձելու են հնարավորինս ճնշել: Ի՞նչ անել: Անձնագիր ստանալու հետ միասին անցնել ընտանիքի կազմակերպման եւ կառավարման պատրաստության, դրանից բացի նաեւ քաղաքական, ռազմական եւ տնտեսական պատրաստության՝ քաղաքականը խելքն է, ռազմականը ուժն է, իսկ տնտեսականը թիկունքն է եւ ոչ միայն տեսական, այլեւ գործնական մեծ փորձ ձեռք բերելու իմաստով, հետո տեսական եւ գործնական քննություն տան եւ իրավունք ունենան զենք օգտագործելու, բիզնեսով զբաղվելու եւ ծառայելու ընտանիքին, համայնքին, պետությանը: Մեզ կփրկի միմիայն կազմակերպված ժողովուրդը եւ կազմակերպված ժողովուրդների քաղաքական, ռազմական եւ տնտեսական միությունը:
“Մենք այդ զարգացած ժողովուրդների ցուցակում ենք”
Զարգացած, կերած-խմած, նստած-հելած… Էս տիպի «զարգացած» ժողովուրդ աշխարհը ոչ տեսել է, ոչ էլ երբեւիցե կտեսնի: Թռիչքաձեւ զարգացած, քաղաքակրթությունը բնօրրանած, տիեզերական միտքը դզած, արիականությունը սաղմնավորած, առաջինը քրիստոնեություն ընդունած, առաջինը նիկոլ ընտրած… 🙂
այնքան ատեն որ ստրկամիտ զանգուած մն ենք եւ նոյնիսկ մահացու ստախօսի մը հրոսակախումբը չենք կրնար իշխանութենէ հեռացնել արդէն այս ամէն եղածներէն ետք, մեզ կը փրկի միայն ստրուկներու պատշաճ օտար տէր մը՝ անշուշտ իր շահերուն համար.
կամ ալ չի փրկի: