Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետ Մաուրո Միլյորինի․
Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից հաստատված տեղեկություն կա Վարդենիս և Ջերմուկ հայկական քաղաքների ռմբակոծման մասին։
Ջերմուկ քաղաքի հետ Ասոլոն հատկապես մոտ է 2016 թվականի սեպտեմբերին ստորագրված բարեկամության պայմանագրի շնորհիվ:
Մենք հայ ժողովրդի հետ կապված ենք 1870 թվականից: 1888 թվականին Մխիթարյան հայրերի մոտ սովորել է նաև Լեոն Գուրեկյանը, իսկ 19-րդ դարի վերջում արքեպիսկոպոս Իկնադիոս Գուրեկյանը՝ Լեոնի հորեղբայրը, գնել է Վիլլա Կոնտարինին Սանտա Աննայում: Հայերը մշտական բնակություն են հաստատում` ցույց տալով, որ տարածքում արմատացած և առատաձեռն համայնք են: Օրինակ, հիշարժան է 1882 թվականին ամրոցում տեղի ունեցած մեծ համերգը , որի նպատակն էր ջրհեղեղից տուժած բնակչության համար միջոցներ հավաքելը, կամ 1920 թվականին Դորոտեա միանձնուհիների առաջին մենաստանը՝ մատչելի գներով:
Կարդացեք նաև
Մեր համերաշխությունն ու մտերմությունն ենք հայտնում Ջերմուկ քաղաքին և հայ ժողովրդին։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն