Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան. «Նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ»

Սեպտեմբեր 16,2022 23:30

Երեկ և այսօր այցելել եմ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Տեղում ծանոթացել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով  քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։

Հանդիպել եմ մարզպետներին, համայնքապետերին և տեղում քննարկել ենք ստեղծված վիճակը, անելիքները և այլ կազմակերպչական հարցեր։

Քննարկել ենք հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և  ենթակառուցվածքներ, վնասվել են  օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։

7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր  բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։

Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։

Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին  գույքագրվում են։

 

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930