Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Բելգրադում շարունակվող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Յակոբիշվիլիի հետ, որին այս տարի մեկ անգամ արդեն պարտվել էր:
Գոտեմարտը կայացավ: Ավարտից մոտ մեկ րոպե առաջ Արմանը երկու միավորի առավելությամբ հաղթում էր մրցակցին, սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան կայքէջի փոխանցմամբ մրցավարները կասկածելիորեն մեր մարզիկի հաշվարկից հանեցին ձեռք բերված վերջին երկու միավորը եւ հաղթանակի նժարը թեքվեց վրացու կողմը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ