Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւ․ « Ո՛չ Հայաստանը, եւ ո՛չ էլ Ադրբեջանը մտադրություն չունեին լայնածավալ էսկալացիայի»

Սեպտեմբեր 16,2022 22:22

Լավ է, որ հաջողվել է համակարգված ջանքերով էսկալացիան վերջապես կասեցնել ։ Սակայն, որքան հասկանում եմ, այն (իրավիճակը) դեռ շարունակում է լարված մնալ»։ Այս մասին այսօր Սամարղանդում Շանհայյան համագործակցության կազմակերպության վեհաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։  Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից, Պուտինն անդրադարձել է ՌԴ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, նշելով դրանք բավականին հաջող են զարգանում։

Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր խոսքում եւս նշել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի մասին, առեւտրաշրջանառության  եւ բեռնափոխադրման ծավալների աճի մասին, ասելով․«Մենք այժմ մտադիր ենք ամբողջությամբ օգտագործել մեր տարանցիկ հնարավորությունների ներուժը»:

Բացի այս, Ալիեւը նաեւ ասել է․«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ հայ-ադրբեջանական սահմանին սրմանն ու էսկալացիային ձեր օպերատիվ արձագանքման համար։ Մարտական բախումները տեւել են ութ ժամից էլ քիչ, եւ այն, որ դրանք դադարեցվել են, թեեւ հայկական կողմը անմիջապես չիրականացրեց հրադադարը, բայց ընդհանուր առմամբ մոտ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարի ռեժիմը, խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, եւ ո՛չ էլ Ադրբեջանը մտադրություն չունեին  լայնածավալ էսկալացիայի։ Ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են։ Դրանք ուղեկցվել են բազմաթիվ զոհերով երկու կողմից էլ։ Բայց կարեւորն այն է, որ  մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ այն տեղափոխել խաղաղ հուն։ Տեղից ստացվող տեղեկությունների համաձայն՝մոտ երկու օր է՝ իրավիճակը կայուն է։ Հիմա կարեւոր է չավիրել հարաբերությունների կարգավորման մեկնարկած   գործընթացը եւ այս ուղղությամբ շարժվելը։ Մենք ողջունում ենք Ռուսաստանի՝ այդ նպատակին ուղղված ջանքերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ հանձնաժողովի,  սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչպես նաեւ բանակցություններ սկսելու ծրագրերի ուղղությամբ։

Կրկին ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է Ռուսաստանի,Ադրբեջանի, Հայաստանի միջեւ ստորագրված եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են  ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո;  Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Կովկասում իրավիճակը կայուն լինի»։

Հ․Գ․ Այսօր ՌԴ նախագահը, ըստ ռուսական «Սպուտնիկ-Արմենիայի» ճեպազրույցում ասել է․«Վերջին միջադեպը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Այն այլ տարածաշրջանում է եղել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Սահմանային լարվածությունը հնարավոր է եղել դադարեցնել մեծ մասամբ Մոսկվայի աջակցությամբ։ Ռուսաստանը բավական ռեսուրսներ ունի կարգավորմանը նպաստելու համար»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930