Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ
Սեպտեմբերի 16-ին կայացել է ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ Արցախի հարցով ստորագրվելիք որևէ փաստաթուղթ չկա։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկացած որոշում՝ ընդգծելով, որ Արցախի ապագայի հարցով որոշումները պատկանում են միայն Արցախի ժողովրդին։
Կարդացեք նաև
Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին