Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը գերեվարված զինծառայողի վերաբերյալ հարցեր է ուղղել Ադրբեջանին

Սեպտեմբեր 16,2022 20:00

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված 2 անձի հարցով։

Դիմումները ներկայացվել են ադրրբեջանական կայքերում հրապարակված տեսանյութերի հիման վրա, որոնցում ակնհայտ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկվում ՀՀ զինծառայողները: Ներկայացված 2 գործերով էլ զինծառայողներին հարազատները նույնականացրել են տարածված տեսանյութերի միջոցով։

Դիմումներից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին և ժամանակ տրամադրել դրանց պատասխանելու համար։

Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ՀՔԱՎ-ը շարունակում է հավաքագրել անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ ՀՀ պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատանքներ տանելու և անհայտ կորածների, գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով։

Այս օրերին արդեն տասնյակ հայտեր ենք ստացել անհայտ կորածների և գերեվարված անձանց վերաբերյալ։ Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930