Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովուրդը վաղուց է կամարտահայտվել». Արցախցի պատգամավորը` Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին

Սեպտեմբեր 16,2022 18:55

«Մեր այցի նպատակն է մեր միասնական հայրենիքի նկատմամբ ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, որոնք ընդհանուր վտանգ են ներկայացնում հայկական պետականության համար: Մենք հանդիպումներ ունեցանք տարբեր ձեւաչափերով ՀՀ ԱԺ նախագահի, արտգործնախարարի , ԱԺ երեք խմբակցությունների հետ: Մենք փորձեցինք նաեւ պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի եւ հետագա քայլերի մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող Արցախի խորհրդարանի պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում արված աղմկահարույց  հայտարարությանը, երբ նա ասել էր, թե պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել, իսկ այնուհետեւ հերքել, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների հայտարարություններին, Արցախի խորհրդարանի պատգամավորն ասաց. «Կան մտահոգություններ` թուղթ կա ստորագրելու, չկա թուղթ, կա՞ արդյոք սեղանին դրված փաստաթուղթ: Քննարկումների ընթացքում պարզաբանումներ փորձեցինք ստանալ: Այսինքն, ստացվում է, որ Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած իր «խաղաղության պայմանագրի» այսպես կոչված նախագիծը, որը չի արտացոլում տարածաշրջանում խաղաղության ապահովման կայունությունը, որը մենք պատկերացնում ենք: Դա միակողմանի «խաղաղություն» պետք է լինի, որը չենք կարծում, թե պետք է այդպես լինի: Այնտեղ կային նաեւ առաջարկներ Հայաստանի Հանրապետության կողմից, որոնք ըստ քննարկումների, Ադրբեջանը չի ընդունում»:

Արթուր Հարությունյանը հավելեց. «Կետերից մեկով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է դուրս թողնվի այդ ամենից: Մինսկի խմբի համանախագահությունը միակ միջազգային ձեւաչափն է, որի շրջանակներում պետք է լուծում ստանա հարցը: Եվ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի»: Խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին` պատգամավորն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը  վաղուց է կամարտահայտվել հանրաքվեի միջոցով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Մանրամասն` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930