«Ա1+». «Հարց է առաջանում, թե ի՞նչ է արել Հայաստանը, որ Իրանն ինչ-որ քայլի դիմի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանից հնչող այն հայտարարություններին, թե հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը կարմիր գիծ է իրենց համար։
Փորձագետը կարծում է, որ Իրանը Հայաստանին ուղիղ աջակցություն չի կարող ցուցաբերել, քանի որ կաշկանդված է տարածաշրջանում այլ պետությունների ազդեցությունից։ Ինչ վերաբերում է տարածված տեղեկությանը, թե Իրանը ամրապնդել է Հայաստանի հետ սահմանը՝ ասում է զորաշարժը գուցե չկա, բայց դա ուղերձ էր, որ կարող է լինել։
Ինչ վերաբերում է Հայաստան ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության այցին, Արմեն Պետրոսյանն ասում է, դա ընդամենը ժամանակ շահելու քայլ էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանդարտեցվի, որ այդ կառույցը վերջնականապես չհեղինակազրկվի, և ՀՀ համար առարկայական չդառնա կառույցից դուրս գալու հարցը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: