Լրահոս
Օրվա լրահոսը

Կարին Տոնոյան. «Այս երկիրը պիտի ղեկավարեն կարող, հայրենասեր, նվիրումով, մաքուր ձեռքերով մարդիկ և բոլորը պետք է օգնեն նրանց»

Սեպտեմբեր 16,2022 16:52

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ինքնաբուխ հանրահավաքների մասնակից, 44-օրյա պատերազմում նահատակված Մենուա Հովհաննիսյանի մայր, «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինքն ինչ է ակնկալում խորհրդարանական խմբակցություններից:

«Ընդդիմադիր պատգամավորները պետք է գան, հայտարարեն իրենց թեկնածուի անունը եւ սկսեն գործընթացը, կամ պիտի ասեն, որ չունեն կոնկրետ թեկնածու: Եվ կամ ժողովրդին առաջարկեն անուններ առաջադրել, կամ իրենք ասեն անուններ ու ժողովուրդը ընտրություն կատարի: Ի վերջո, անելանելի վիճակներ չկան: Եթե թեկնածու չկա, ինչ է՝ մենք այսպես նստելու ենք ու Նիկոլը մնա՞, երազենք, որ նա իր կամքով գնա՞: Ինքը իր կամքով չի գնա: Սա է ամբողջ խնդիրը:

Որեւէ պատգամավոր թող չմտածի, թե երկնքից իջած առաքելություն է միայնակ երկրի ճակատագիրը որոշելը, որեւէ մի պատգամավոր թող չմտածի, թե ինքը կարող է մեզ զրկել մեր երկրի համար պայքարելու իրավունքից: Հետեւաբար, բոլորը թող գան եւ ամեն մեկը իր գործը անի այնպես, ինչպես իր խղճին է պատասխանատու, իր մտքին համապատասխան:

Ես իմ պայքարը այսպես եմ տանում: Ես հստակ գիտեմ՝ ես ինչ եմ ուզում եւ գնում եմ իմ ուզածի հետեւից: Այս երկիրը պիտի ղեկավարեն կարող, հայրենասեր, նվիրումով, մաքուր ձեռքերով մարդիկ: Այլընտրանք չկա: Եվ բոլորը պետք է օգնեն նրանց: Հակառակ դեպքում ապացուցում են իրենց անհայրենասիրությունը»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930