Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնեցրե՛ք Ալիևին», «պանթյուրքիզմ= ֆաշիզմ». բողոքի ցույց Փարիզում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Սեպտեմբեր 16,2022 15:52

«Կանգնեցրե՛ք Ալիևին, հեռացե՛ք Հայաստանից», «պանթյուրքիզմ= ֆաշիզմ»,- այսպիսի կոչերով  հազարավոր անձինք Փարիզում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարության մոտ բողոքի ցույց անցկացրին: Ցուցարարները խստորեն դատապարտեցին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված ագրեսիան:

Շուրջ 20 քաղաքական գործիչներ մասնակցեցին ցույցին՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանին:

Գաբրիել Աթալ

Նրանց շարքերում էր Ֆրանսիայի կառավարության նախկին խոսնակ, հանրային հարցերով նախարարի պատվիրակ Գաբրիել Աթալը:

Արա Թորանյան

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային, որը աշխարհում գրեթե միակ ուժն է, որն իրավիճակին գնահատական է տվել՝ հարցը տանելով դեպի ՄԱԿ-ի ԱԽ:

Նա հայտարարեց. «Դադարեք ձեր գլուխը թաղել ավազի մեջ և ինքներդ ձեզ պաշտպանելու միջոցներ գտեք: Մենք թուլ չպետք է տանք մեզ պառակտել, և այդ դեպքում մենք կհաղթենք՝ որպես օրինակ ունենալով Սարդարապատն ու 1990-ականների արցախյան պատերազմը»:

Բերիվան Ֆիրաթ

Ֆրանսիայի քրդական խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթը, միանալով ցուցարարներին, հայտարարեց. «Հայերի պայքարը ճնշումների ենթարկված ժողովուրդների պայքար է. դա իմ պայքարն է։ Այսօր ես հայ եմ։ Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, սիրիացիների, բայց նաև Ֆրանսիայի, Արևմուտքի, մեր երիտասարդության և գալիք սերունդների համար»։

Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն էլ փաստեց. «Այսօր Բաքուն հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: Չի կարելի հարձակվել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա՝ առանց ՄԱԿ-ից պատասխան ստանալու։ Մենք վախենում ենք Հայաստանի, նրա անվտանգության և նրա ժողովրդի համար։ Մենք պետք է ճանապարհ գտնենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղությունն ապահովելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեղեկությունը եւ լուսանկարները տրամադրել է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930