Կանադահայ գործարար, արցախյան երեք պատերազմների մասնակից Հրաչ Ջաբրայանն արդարացվել է: Նրան մեղադրանք էր առաջադրվել «Խփեք դավաճանին» կոչի համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է Ջաբրայանի անմեղությունը։ Այս մասին տեղեկացնում է «Օգնություն և իրավունք» ՀԿ նախագահ Սերգեյ Հարությունյանը․ «Արդարությունը հաղթեց` Հրաչ Ջաբրայանը անմեղ ճանաչվեց… 226.2 հոդված, փաստաբան-դատախազություն՝ 2-0»։