Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ տանը մարդ կա՞», «Պուտին, դուրս դասարանից». Ցույց ՌԴ դեսպանատան մոտ

Սեպտեմբեր 16,2022 15:20

Մի քանի քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույց անել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:

A protest action took place in front of the Russian Embassy in Armenia

Նրանց կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները, դրա համար էլ իրենք հավաքվել են դեսպանատան առաջ` բողոքն արտահայտելու ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության:

A protest action took place in front of the Russian Embassy in Armenia

Նրանք կրում էին «ՀԱՊԿ տանը մարդ կա՞», «Պուտին, դուրս դասարանից» պաստառներ: Ոստիկանները պահանջեցին դադարեցնել հավաքը` անվտանգության նկատառումներից ելնելով:

A protest action took place in front of the Russian Embassy in Armenia

Պաստառներով տղամարդկանց քիչ անց բերման ենթարկեցին, ու հավաքն այդպես էլ չկայացավ:Հավաքված քաղաքացիները հեռացան:

A protest action took place in front of the Russian Embassy in Armenia

Ավելի ուշ կրկին մի քանի քաղաքացիներ հավաքվեցին: «Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ էս ՀԱՊԿ կոչեցյալ կազմակերպությունը փուչիկ է: Այն բացարձակապես մեզ ոչ մի երաշխիք չէ, առավել եւս մեր պետության համար ամենամեծ վտանգն է… ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի խայտառակ ելույթը բոլորս տեսանք, նաեւ տեսանք, թե ինչպես հասցեական ելույթներ ունեցան ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների ներկայացուցիչները, այն դեպքում, երբ նրանք բոլորովին չեն համարվում մեր ռազմավարական դաշնակիցները, իսկ մեր «ռազմավարական դաշնակիցը» մեր օգտին ոչ մի բան չասաց»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Մի երիտասարդ աղջիկ հայտնեց, որ հակառուսական ցույցին մասնակցելու առաջին նպատակը հանրության ձայնը բարձրացնելն է. «Այս օրերին բոլորիս մոտ հարց է առաջանում` արդյոք մենք Ռուսաստանի Դաշնության համար դաշնակի՞ց ենք, թե՞ ոչ…Իհարկե, 2020-ից հետո բոլորի համար էլ պարզ է, որ դաշնակից չենք, բայց ուզում ենք, դա իրենց բերանից լսել: Կարծում եմ, որ նման ցույցեր պետք է շատ կազմակերպել` հասկանալու համար, թե ինչ սպասել մեր ոխերիմ բարեկամից:

Երկու հոգու արդեն տարել են ոստիկանություն, որովհետեւ իրենց «սուրբ» դեսպանատան մոտ փորձել են ոչ իրազեկված ցույց իրականացնել: Իրենք դեմ են ազատ խոսքին եւ սա իրենց հերթական քայլերից մեկն է, չեն ուզում, որ հայ ժողովրդի ձայնը լսվի: Ռուս հանրությունն էլ այդ հարցը իրեն չի տալիս, թե ոնց եղավ, որ 90 տոկոսով ռուսամետ հայ հասարակությունը մեկ օրում` իրենց բնորոշմամբ, դարձավ հակառուս: Ոչ ոք ռուս ազգի դեմ ոչինչ չունի, սա ուղղված է իրենց ղեկավարությանը: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մենք բոլոր պայմանագրերով Ռուսաստանի հետ ենք, բայց այսօր կանգնել ենք փաստի առաջ` Ռուսաստանը ոչ ձեռք է մեկնում, ոչ թողում է ինքնապաշտպանվենք, ոչ էլ զինվենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930