«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաեւ հայկական ժողովրդավարության դեմ»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ ի հեճուկս բոլոր հարձակումների՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական. «Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք բանակի բարեփոխումներին»:
Նա նաեւ հավելեց՝ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը, ընդհակառակը՝ ավելի է ընդգծում դա. «Հայաստանի պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Մենք նշել ենք երեք առաջնահերթություն, որոնց վրա պետք է կենտրոնանանք եւ աշխատենք. առաջինը խաղաղությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ զինված ուժերի բարեփոխումները: Այս երեք առաջնահերթություններն են, որ պետք է ապահովեն մեր երկրի անվտանգությունը եւ իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պետք է լուծի ՀՀ հարատեւության խնդիրը»:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ