Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, չգիտե՞նք, որ հաջորդ հարձակումը լինելու է. դրա համար ՄԱԿ-ի խորհուրդը չի պետք, այլ օգնությունը»․ Կարին Տոնոյան

Սեպտեմբեր 16,2022 13:34

«Դա իշխանության ձեռագիրն է։ Ժողովրդին անընդհատ խաբելով, ճշմարտությունը թաքցնելով՝ խաբեության մեջ ուղղորդում են այնտեղ, որտեղ ուզում են։ Ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը չլուսաբանեց 50.000-ոց հավաքը, ինչո՞ւ չի հաղորդում, թե ովքեր են զոհվել։ Ծնողն ինքնասպան եղավ, որովհետեւ չգիտեր՝ որդին սպանվա՞ծ է, թե ոչ»,-Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ մինչեւ օրս հրապարակված չեն ադրբեջանական հարձակման ժամանակ սպանված հայ զինծառայողների անունները։

«Իշխանությունն այսպես շարունակելու է խաբել, օգտագործել մինչեւ վերջ»,-հավելեց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ներկայացուցչի հայտարարությանը, որ Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջեւանի ուղղությամբ, Կարին Տոնոյանը հարցադրում արեց․ «Ի՞նչ է, չգիտե՞նք, որ հաջորդ հարձակումը լինելու է, դրա համար ՄԱԿ-ի խորհուրդը չի պետք, այլ օգնությունը։ Իրական օգնության մասին է խոսքը։ Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չի հանգստանալու այնքան, քանի դեռ այս մարդն է նստած ղեկին։ Անդադար առաջ են գալու, քանի դեռ բոլոր պայմանավորվածություններն իրականացված չեն։ Թուղթն էլ է ստորագրվելու, հողերն ու մեր որդիներն էլ են տրվելու։ Բոլորիս տալու է այս մարդը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930