Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միասին՝ զինվորի կողքին»

Սեպտեմբեր 16,2022 14:12

Հարգելի՛ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակիցներ,

Մենք նորից արթնացանք պատերազմի մեջ, և մեր հայրենիքը` վտանգված։ Կրկին մեր խիզախ զինվորները անձնազոհաբար մարտնչում և զոհվում են հանուն բոլորիս հայրենիքի անվտանգության։ Նրանք ուժեղ և վստահ են, ինչպես մենք ենք վստահ, որ կպահենք թիկունքն անկախ ամեն ինչից։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող պարտադիր վճարների եւ նվիրաբերությունների համար։ Ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք ամուր կանգնած ենք մեր զինծառայողների և նրանց ընտանիքների թիկունքին՝ ապահովելով բարոյական և ֆինանսական աջակցություն և արժանավայել գնահատանք։

Վստահ եղեք, որ մեր առաքելության իրականացման ճանապարհին առաջնորդվում ենք թափանցիկության, արդարության և հաշվետվողականության արժեքներով։

Մեր թիմն ու ես ջանք չենք խնայում, որպեսզի կյանքը և առողջությունը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած մեր արժանապատիվ մարտիկները և նրանց ընտանիքները զգան յուրաքանչյուրիս հոգածությունը։

Ձեր աջակցությամբ միասին քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։

Միասին՝զինվորիս կողքին. նվիրաբերությունկատարելուհամարայցելեք՝1000plus.am

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ), շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց 2017թ․-ին հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս՝ հանուն ապագա սերունդների խաղաղության և անվտանգության զոհված, անհայտ բացակայող ճանաչված և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար փոխհատուցում ապահովելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Մեր սկզբունքներից են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամի կատարած բոլոր հատուցումները, ինչպես նաև ստացված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները։ Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930