«Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ Ադրբեջանի ագրեսիայի շրջանակներում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ՝ բեկորային վնասվածքից: Առնվազն մեր կառույցի կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ, թիրախավորվել են նաեւ լրագրողներ: Մենք շարունակում ենք նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները, դրանք ամփոփվում են, կհրապարակենք զեկույց»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հայտարարեց, որ արդեն իսկ հարուցված են քրեական գործեր՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ. «Ինչպես նաեւ միջազգային մարդասիրական կոպտագույն խախտումների վերաբերյալ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում, լրացուցիչ ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ