Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ռազմական դրություն չի հայտարարվի, բայց կամավորագրվել կարող եք. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 16,2022 12:25

«Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք»,- այսօր կառավարության նիստում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ են ստանում, կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էին սպասում, որ մասնակցեն մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

«Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի: Առավել եւս, մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում, եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,- ասաց նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ թե «Աշխարհազորի մասին» օրենքը, թե եռամսյա հավաքների կառավարության որոշումները, թե «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են այսօր կամավորության հիմունքներով զինվորագրվել եւ գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունն ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել, տեղորոշել ըստ վայրերի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930