Երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել, ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը փորձել էր հարվածել լրագրողներից մեկին, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՊՊԾ-ին հրամայել էր ԱԺ շենքից դուրս հանել միջադեպին մասնակցած լրագրողներին:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ ԱԺ նախագահը, առանց օրինական հիմքի, լրագրողներին դուրս է հրավիրում խորհրդարանից, այն էլ՝ ՊՊԾ-ի միջնորդությամբ ու խնդրում ենք ասել՝ արդյոք որեւէ մեկը ՔՊ-ից պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Քրիստինե Պողոսյանի պահվածքի համար, հիշենք, նախկինում օրինակ Շարմազանովը Մհեր Սեդրակյանի փոխարեն ներողություն խնդրել է:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ նախկինում Շարմազանովը Մհեր Սեդրակյանի փոխարեն էլ ինչեր է արել, կամ իրենք իրար փոխարեն, կամ իրար հետ ինչեր են արել, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: ԱԺ նախագահը իրավական հիմքեր ունեցել է եւ եթե որեւէ մեկը այդ իրավական հիմքերի վրա կասկած ունի, կարող է դիմել համապատասխան մարմիններին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ