«Այսօրվա դրությամբ, մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության նիստը մեկնարկեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը. «Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության համար անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը. առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը» :
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ