Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ պայքարը Նիկոլի դեմ չի, էդ պայքարն էն մասսայի դեմ է, որը կարողացավ Նիկոլին որոշակի դիրքորոշումներ տալ, եւ Նիկոլը գնում է իրենց ճանապարհով. Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2022 11:08

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ հիմնադիր անդամ Գալուստ Սահակյանը ներկա չի գտնվել նախորդ գիշեր ԱԺ-ի դիմացի ցույցին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, սակայն հետեւել է նրանց գործողություններին։ Երեկ հետաքրքրվեցինք նրանից, թե ինչու այս անգամ էլ չհաջողվեց կրիտիկական զանգվածի պայմաններում հաջողության հասնել։

«Ճիշտն ասած՝ էդտեղ շատ խորը վերլուծական խնդիրներ կան, բայց որ միտինգ էր եւ բավականին ներառված միտինգ էր, կարծում եմ՝ նաեւ էդ մասին պիտի ասել։ Էնպես չի, որ բոլոր միտինգներն իրենց վերջնական արդյունքներն են ունենում»,- ասաց Գալուստ Գրիգորիչը։

Հիմա ի՞նչն էր խնդիրը, որ չստացվեց, անկազմակե՞րպ էին, ընդդիմությո՞ւնը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը, թե՞ չէր ցանկանում։

– Փաստորեն, որեւիցե խնդիր լուծելու համար ոչ պետականորեն ձեռքբերումների արդյունք պիտի լիներ։ Այսինքն՝ ի՞նչ պիտի անեին, պիտի խախտեի՞ն ամեն ինչ։

Դե, ուզում էին մտնել ԱԺ, պահանջում էին, որ ՔՊական պատգամավորները գային եւ ստորագրեին իմպիչմենտի փաստաթղթի տակ։

– Դե, դա պիտի բավականին առողջ եւ կազմակերպված թիմ լինի։ Չես կարող ասել՝ էնտեղ ընդդիմությո՞ւնն էր, թե՞ մարդիկ, որոնք ոտքի էին կանգնել իրենց ապագայի համար։

Այդ դեպքում, եթե չեն կարողանում, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշ ժամանակ մնալու է, ինչո՞ւ ժողովրդին ազնվորեն չեն ասում, որ Նիկոլը չի գնալու։

– Բայց ժողովրդին ինչպե՞ս ասեն՝ Նիկոլը գնալու է, թե չի գնալու։ Իմիջիայլոց, երբ խնդիրը գնում է, որ պայքարում եմ Նիկոլի դեմ, ես այդպես էլ չեմ կարծում, որովհետեւ էդ պայքարը Նիկոլի դեմ չի, էդ պայքարն էն մասսայի դեմ է, որը կարողացավ Նիկոլին որոշակի դիրքորոշումներ տալ, եւ Նիկոլը գնում է իրենց ճանապարհով։ Սա է խնդիրը։ Էնպես որ, մեր պայքարը ե՛ւ Նիկոլի դեմ է, ե՛ւ էն մարդկանց դեմ, որոնք ձգտեցին եւ կարողացան հասնել այդ արդյունքին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930