Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների համար պարզ չէ, թե, ի վերջո, ինչ է բանակցվել․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2022 09:39

2018 թվականին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին 2018-ի օգոստոսի 17-ին բացատրում էր.

«Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։

Մինչեւ այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների համար պարզ չէ, թե, ի վերջո, ինչ է բանակցվել։ Նույն իրավիճակը նաեւ այսօր է։ Հրապարակում բանակցությունների մասին բարձրաձայնել պատրաստվող Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ամեն ինչ անում է՝ առանց հրապարակ գալու եւ միայն ամբիոնից մեղադրական ելույթ ունենալով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930