ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։
Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում:
Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի: