Ամերիկյան վերլուծաբան Ռիչարդ Վեյցի կարծիքով, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումներն արձանագրվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հարավային Կովկասում տեղակայված իր ռազմական ուժերի մի մասը տեղափոխել է ուկրաինական ռազմաճակատ: Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Եվրոպան այս ձմեռ ունի ադրբեջանական գազի կարիքը, որը ևս Ադրբեջանին տալիս է որոշակի առավելություն: Այս երկու գործոնները կարող էին նվազեցնել զսպվածությունն ու հանդիսանալ էսկալացիայի պատճառներ, նշում է Վեյցը:
«Անկախ նրանից, թե որ կողմն է հանդիսացել լարվածության անմիջական պատճառը, Ադրբեջանին ձեռնատու է, որ այս ճգնաժամը տեղի ունենա այժմ: Ես չեմ պնդում, որ պարտադիր իրենք են հրահրել այն, սակայն, հավանաբար, ընտրված ժամանակը բխում է Բաքվի շահերից»,- պնդում է նա:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ևս համակարծիք է, որ հակամարտության բռնկման ժամանակը Բաքվի օգտին է:
«Ենթադրվում է, որ լարվածության ժամանակը հատուկ ընտրված է, քանի որ ադրբեջանական կողմը վստահ է, որ Մոսկվան ի վիճակի չէ լինելու պատասխանել: Ռուսաստանը, էսկալացիայի նախնական փուլում, հայտարարեց, որ իրեն հաջողվել է միջնորդել հրադադար և դադարեցնել կրակը, սակայն դրանից հետո բախումները շարունակվեցին»,- ասում է վերլուծաբանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում