Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրյուսելը պետք է պարտավորություն ունենա պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների կյանքը և Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը. հայտարարություն

Սեպտեմբեր 16,2022 00:59

Սան Մարինոյի Լիբերա կուսակցության հայտարարությունը

2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած «հարաբերական» անդորրից հետո՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանը հայտնվեց լայնածավալ ռազմական ագրեսիայի մեջ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան և Սոթք քաղաքներում զոհերի և վիրավորների թիվը, ցավոք, աճում է։ Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի դեմ ակնհայտորեն չպատճառաբանված և չհրահրված ագրեսիան անխուսափելիորեն անհանգստություն է առաջացնում Հարավային Կովկասի կայունության համար, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Եվրամիության քաղաքականության՝ էներգետիկ անվտանգության հետ կապված։

Բայց 1990-ականներից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող այս հակամարտությունը, որն այժմ ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքային ինքնիշխանությունը, չնայած այժմ շատ հեռու թվացող խոստացված խաղաղության համաձայնագրերին, սպառնում է հայ բնակչությանը ներքաշել մարդասիրական աղետալի հետևանքներով ճգնաժամի մեջ:

Ավելին, առկա է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական աջակցության վտանգը (ինչպես արդեն տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Ղազախստանում)՝ պաշտպանելու հայկական պետությունը, որը, որպես այս մարմնի անդամ, կարող է պահանջել իր տարածքային ամբողջականությունը  պաշտպանելու  համար կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ինչը կարող է հակամարտության ընդլայնման սպառնալիք ենթադրել։

Հարկ է ընդգծել, որ վերջին ամիսների թվացյալ խաղաղությունը կասկածի տակ է դրվել երկու երկրների միջև արդեն իսկ լրջորեն խաթարված հարաբերությունների շարունակական վատթարացման վերաբերյալ վերջին մտահոգությունների պատճառով, որն, ի թիվս այլ գործոնների, արտահայտվեց ադրբեջանցի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված կտրուկ հայտարարություններով։

Այս համատեքստում մենք պետք է ուշադրություն դարձնել Եվրամիության վտանգավոր լռությանը, որը, ի տարբերություն ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակում ծավալած գործունեության, դեռևս ամբողջությամբ չի դատապարտել Ադրբեջանի Հանրապետությանը՝ Հայաստանի դեմ գործած ագրեսիայի համար։ Անխուսափելիորեն կասկածներն ուղղվում են դեպի  2022 թվականի հուլիսի համաձայնագիրը, որը նախատեսում էր գազի մատակարարումների ավելացում Եվրոպայում, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ եվրոպական հանրության համար գազի արդյունահանումն ու արտահանումը կրկնապատկելու խոստումը։

Անշուշտ, մի հասարակության համար, որը ցանկանում է իրեն բնորոշել որպես ժողովրդավարական արժեքների կրող, երկու կշիռների և երկու չափման միավորների քաղաքականությունը տանելի լինել չի կարող։

Եվրամիությունը, որը որոշել է պատժամիջոցներով արձագանքել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային, պետք է նույն միջոցները կիրառի, այլ ոչ թե «երկակի ստանդարտների» քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը առաջնային կարևորության առևտրային և էներգետիկ գործընկեր է։

Բրյուսելը պետք է պարտավորություն ունենա պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների կյանքը և Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը՝ հակամարտության բռնկումից և «պատերազմական դիվանագիտության» հաստատումից խուսափելու համար։ Մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ևս մեկ խախտման։

Լիբերա կուսակցությունը կոչ է անում դադարեցնել այս չափազանց վտանգավոր ագրեսիան և վերադառնալ դիվանագիտության ուղուն՝ բազմաթիվ հայ քաղաքացիների մարդկային կյանքերը պաշտպանելու, ինչպես նաև խելահեղ ռազմական էսկալացիայից խուսափելու համար, որն աղետալի հետևանքներ կունենա կովկասյան տարածքաշրջանի և Եվրոպական միության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930