Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը դադարի ժամանակահատվածն օգտագործում է նոր բռնազավթված հատվածներում ամրանալու, հարձակվողական պոտենցիալը լրացնելու և զորքերի վերախմբավորումներ անելու համար

Սեպտեմբեր 16,2022 00:51

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։

Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։

Այս հայտարարությունից, ինչպես նաև՝ առաջնագծում վերջին մեկ օրվա ընթացքում տիրող լռությունից կարելի է նվազագույնը դիտարկման առարկա դարձնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը դադարի ժամանակահատվածն օգտագործում է նոր բռնազավթված հատվածներում ամրանալու, հարձակվողական պոտենցիալը լրացնելու և զորքերի վերախմբավորումներ անելու համար։

Ես դեռ չեմ տեսնում, թե այսպիսի հայտարարություն անող երկրի իշխանությունն ինչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։

Ես միայն հիշեցնեմ, որ շուրջ 10 տարի է ինչ Ադրբեջանի՝ Նախիջևանի ինքնավար մարզում տեղակայված բանակային կորպուսը վերակազմավորվեց առանձին համազորային բանակի և արդիականացման բազմաթիվ փուլեր անցավ։

Նաև նշեմ, որ Նախիջևանի համազորային բանակը հատուկ պատրաստություն է անցնում թուրքական բանակի հետ համատեղ՝ ուսումնական բազմաթիվ ծրագրերից մինչև համատեղ զորավարժություններ։

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930