Ինչպես հայտնել ենք, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում 4 բնակելի տուն է վնասվել։
Լրագրողները այցելեցին այդ տներից մեկը, որի նկուղն էր վնասվել։
Տանտիրուհի Եպրաքսյա Զադայան լրագրողներին ներկայացրեց, հարձակման պահը. «Գիշերվա ժամը արդեն 12-ն անց էր, կրակոցների ձայն լսեցի, վեր կեցանք տեղներիցս։ Ձայներ էին գալիս, ի՞նչ իմանայինք՝ ի՞նչ ձայներ էին։ Հարսս արթնացավ՝ ասաց՝ մա, էս ի՞նչ ձայներ են, ասացի՝ չգիտեմ, դե ինքն էլ վեր կացավ։ Դե հետո ձայները ավելի են ուժեղանում։ Ամուսինս արթնացավ, իջանք նկուղային մաս։ Նկուղային հատվածում մոտ ժամը 1:10 այդ պայթյունը եղավ»։
Կարդացեք նաև
Երբ որ պայթյունը եղավ՝ ընտանիքը կանգնած է եղել նկուղի դռան մոտ, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի վիրավորվել. «Հենց պայթեց՝ ծուխ, հող, փոշի, իրար չէինք տեսնում։ Մոտեցա, հեռախոսի լույսը վառեցինք, անցանք հաջորդ նկուղ։ Հենց որ հանգստացավ, նոր մոտեցանք տեսանք, որ այս վիճակն է։ Կարևորն այն է, որ մեզ ոչ մի բան չի պատահել, խուճապի էլ չենք մատնվում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ