Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:
Այսօր պայքարի մեջ մտել են 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը: Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք է ստացել, իսկ Ավագյանին հաղթած մրցակիցը չի մտել եզրափակիչ, ուստի մեր ըմբիշը մնացել է ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ