Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»: Մարգարյանը նաև հավելել է, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։