«Հենց առաջին օրը սկսվել է հանրապետության տարբեր տարածքներում, սկսվել է նաև այստեղ»,- սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Նորավան բնակավայրի նախկին վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։
Նա նշեց, որ ռազմական գործողությունների հետևանքները տեսանելի են գյուղում. «Հոսանքն է անջատվել, գազի խողովակն էլ է վնասվել, ճանապարհն էլ է վնասվել։ Այդպիսի բաներ եղել են, բայց կոնկրետ բնակավայրի հետ կապված չի եղել»։
Սլավիկ Պապյանը նշեց, որ բնակիչները շարունակում են գյուղում մնալ, սակայն տարհանել են երեխաներին։ Վնասվել է նաև գյուղի տեխնիկան, և գյուղը ունի մեկ վիրավոր։
Կարդացեք նաև
«Ամենացավալին այն էր, որ երեկ արդեն կեսօրից հետո … մի հատ հերոս երեխա, ինքը քաղաքացիական անձ, տարբեր զբաղմունքներ է ունեցել, այս վերջերում անասնապահությամբ էր զբաղվում։ Պատերազմը, ինչ սկսվել էր, օգնել էր, վիրավորներին դուրս էր բերել։ Այդ պահին շտապօգնությունը ինչ-որ խնդիր է ունեցել գյուղի վերևի հատվածում, չի կարողացել վիրավորներին հանի, օգնել է շտապօգնությունը կարգի են բերել, փորձել է օգնի, որ վիրավորներին հանեն, խփել են շտապօգնության մեքենային, ու զոհվել է։ Գյուղի խաղաղ բնակիչ էր»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ