Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են խոսել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Սեպտեմբեր 15,2022 22:11

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Միացյալ Թագավորության ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը ռազմական լուծում չունի,նաեւ խոսեց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումից, գերիների վերադարձից եւ դիվանագիտական ճանապարհով հակամարտության լուծումից:

ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլզը մտահոգություն հայտնեց հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած լարվածության, Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունից: «Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին: ԱՄՆ-ը աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մենք մտահոգություն ենք հայտնել սահմանային լարվածության առիթով, հատկապես, որ բախումների պատճառով տուժել են Հայաստանի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչները: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ լինեն միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանությանը, հատկապես այն նորմերի, որոնք վերաբերվում են քաղաքացիական բնակչությանը»,-ասաց նա:

«Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, պետք է վերադառնալ բանակցությունների հուն, որը ուղված կլինի հարաբերություններ կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դիվանագիտական ճանապարհով հասնենք երկարաժամկետ խաղաղության: Պետքարտուղար Բլինքենն արդեն կապվել է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ալիեւի հետ, իսկ Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականը գտնվում է տարածաշրջանում, հանդիպումներ է ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ»,-ասաց նա: Միլզը հավելեց, որ պատրաստակամ եմ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հաստատմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եւ միջազգային գործընկերների աջակցությամբ:

ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան եւս մտահոգություն հայտնեց հակամարտության սրման առիթով,ընդգծեց, որ երկու կողմից կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ: Նա ասաց, որ ուժի կիրառումը անընդունելի է, եւ հարկ է, որ ստանձնած պարտավորությունները կատարվեն: Ասաց, որ երկու կողմերի հետ մշտական կապի մեջ են, փորձում են կողմերին վերադարձնել սկզբական դիրքեր, հիշեցրեց պայմանավորվածության մասին, ըստ որի ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստանի Հանրապետություն ՀԱՊԿ առաքելություն ուղարկել ու մասին՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:

Խոսելով սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներից՝ ՌԴ ներկայացուցիչը դրանք զգայուն հարցեր որակեց, բայց ընդգծեց, որ պետք է օր առաջ վերադառնալ խաղաղ երկխոսության: Խոսեց նաեւ ռուս խաղաղապահներից, ասաց, որ նրանք շարունակում են առաքելությունը իրենց պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930