Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորվեգիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչները խոսեցին Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծություններից

Սեպտեմբեր 15,2022 21:12

«Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակվող ռազմական գործողություններով՝ ներառյալ հրետանային հարվածները, որոնք ուղղված են եղել Հայաստանի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Սա ամենավատ բախումն է 2020 թ ծագած ռազմական բախումից հետո՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Հաղորդագրությունները քաղաքացիական անձանց շրջանում զոհվերի վերաբերյալ անհանգստություն են առաջացնում»,-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ասաց Նորվեգիայի ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքերին սպառող վտանգին: Նորվեգիայի ներկայացուցիչն ասաց, որ իրենց երկիրը ճանաչում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Մենք  ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության շարունակվելուն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին համապատասխան:  Նորվեգիայի ներկայացուցիչը եւս կոչ արեց վերադառնալ դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծմանը:

Իռլանդիայի ներկայացուցիչը եւս մտահոգություն հայտնեց Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ուղղված հարվածների առիթով, ասաց, որ դա  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է. «Բոլոր կողմերը պետք է վերադառնան այն դիրքեր, որ զբաղեցրել են մինչեւ բախումները: Բռնությունը խնդրի լուծման միջոց չէ,  հակամարտության կարգավորմանը պետք է գնալ դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհով»,-ասաց Իռլանդիայի ներկայացուցիչը:

Բրազիլիայի ներկայացուցիչը խոսեց աշխարհում երկարաժամկետ խաղաղությունից, բռնության բացառումից: Նա  ցավակցություն հայտնեց երկու կողմերին՝ զոհերի համար: Արաբական Միացյալ էմիրությունների ներկայացուցիչն ասաց, որ բավարարված են, որ երկու կողմերը դադարեցրել են կրակը: Ինչպես շատերը, նա եւս զսպվածության  եւ դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու կոչ արեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930