Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ գնահատելի է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ հայ-իրանական սահմանի պահպանության հարցում

Սեպտեմբեր 15,2022 21:21

Հարգարժան պրն․ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի, մենք աշխարհի տարբեր ծերերում բնակվող հայերս անչափ շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությանը։ Իրանը հազարամյակներով եղել է հայ ժողովրդի բարեկամը, որի հետ ունենք ընդհանուր պատմություն, նման մշակույթ եւ բազմաթիվ միանման սովորություններ։ Պարսիկ եւ հայ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող արյունակցական կապը մեզ բոլորիս հայտնի է դեռ դպրոցական դասագրքերից։

Երբեմնի հզոր Հայաստանը, որը շատ ավելի ընդարձակ սահման է ունեցել եղբայրական Պարսկաստանի հետ ու հաճախ եղել նրա կարեւոր դաշնակիցը տարածաշրջանում, այսօր փոքրացել է տասնամյակներ անգամ թուրք-սելջուկների արշավանքների եւ բազմաթիվ պատերազմների ու ապա նաեւ ցեղասպանության պատճառով։ 1915 թվականի աղետալի եւ կործանարար ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց հենց պանթյուրքիստական գաղափարախոսության եւ ծրագրի պատճառով։ Այդ դաժան ժամանակներից անցել է 100 տարի, սակայն Թուրքիան Ադրբեջանի միջոցով այսօր ցանկանում է շարունակել իր ցեղասպանության քաղաքականությունը եւ գրավել փոքրիկ Սյունիքը, որը ոսկոր է դարձել թուրքական աշխարհի կոկորդում։ Այս ամենի մասին հստակ գիտի եւ գիտակցում է մեր բարեկամ Իրանի ժողովուրդը, քանզի նա եւս մեզ հետ միասին մտահոգված է այս մարտահրավերով։

Մեր խորին համոզմամբ Իրանը տարածաշրջանի այն կարեւորագույն գերտերություններից է, որը ի զորու է խոչընդոտել այս նենգ ծրագրերին, որոնք միտված են Հայաստանը կտրել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Վստահ ենք, որ Ձեր պետության սկզբունքային դիրքորոշման շնորհիվ է նաեւ, որ այսօրվա պատերազմական գործողությունները դադարեցվել են ու Ադրբեջանը հասկացել է, որ չի ստացվելու խախտել հարեւան պետության տարածքային ամբողջականությունը անպատիժ։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930