Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող լռություն պահպանել եւ սպասել, որ իրավիճակն ավելի լրջանա». Հնդկաստանի ներկայացուցիչ

Սեպտեմբեր 15,2022 20:45

Գաբոնի ներկայացուցիչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ մասնավորապես վերջին դեպքերին, ասաց, որ  ոչ մի ռազմական լուծում կենսունակ չէ, եւ բռնությունը ամրապնդում է կողմերի միջեւ փոխադարձ դժգոհությունները՝ տարածաշրջանում, ուստի բոլոր ուժերը, որոնք ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, պետք է  կոչ անեն խաղաղ լուծման գնալ: Նա ասաց, որ իր երկիրը ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը՝ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Նա երկու կողմերին զսպվածության կոչ արեց:

Հնդկաստանի ներկայացուցիչը ասաց, որ պետք է նախ  պարզել, թե ինչու է սրվել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Նա հիշեցրեց, որ 2020թ սեպտեմբերին նույնպես իրավիճակը սրվել էր, հարվածներ էին հասցվել նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հնդկաստանի ներկայացուցիչը կոչ արեց զսպել ագրեսորին, որի գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի,այլեւ ողջ աշխարհի համար: «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող իրեն թույլ տալ լռություն պահպանել եւ սպասել, որ իրավիճակն էլ ավելի լրջանա: Հիշեցնեմ, որ 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումը ՌԴ-ի, ԵՄ-ի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով արդյունավետ մեխանիզմ է…Այս խնդիրը չպետք է ռազմական եւ բռնության ոճի լուծումներ ունենա»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930