«Ոչ, չեմ պատրաստվում պատգամավորի վարքագիծը քննության առնել։ Ես վարվել եմ ԱԺ կանոնակարգ օրենքի նոր ընդունված դրույթների համապատասխան․ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի։ Այն, ինչ արվել է այդ լրագրողների կողմից հաշվիչ հանձնախմբի անդամների հանդեպ, խաթարել է խմբի աշխատանքը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը փորձել է հարվածել լրագրողին, ինչից հետո ԱԺ նախագահից հրահանգվել է շենքից հեռացնել երկու լրագրողի՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց․ «Հանձնախմբի անդամը ստիպված է եղել լքել եւ փոխարինվել հանձնախմբի այլ անդամով։ Դա գործունեության խաթարում է եւ իրավունք է տալիս իրենց հեռացնել»։
Ալեն Սիմոնյանը շարունակեց․ «Կոնկրետ այդ լրագրողները վաղուց էին սպառել իրենց վարվելակերպի եւ խոսելաոճի լիմիտը։ Իրենց շատ-շատ վատ էին դրսեւորում իրենց աշխատանքի ընթացքում։ Պատգամավորներին վիրավորում էին, վերջին հնարավոր արտահայտություններն էին անում։ Փառք աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ