ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը:
Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
ՀՀ գլխավոր դատախազություն