«Այս թեման առկա սպառնալիքների համատեքստում համարում եմ ծայրահեղ վտանգավոր։ Ցանկացած ներքաղաքական դրսեւորում, որը կարող է ապակայունացնել հանրային համերաշխությունը, ծայրահեղ վտանգավոր է։ Կա իրավիճակ՝ ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, եւ նման պայմաններում ներքին անկայունություն հրահրելը ծայրահեղ վտանգավոր է։ Ժողովրդին կոչ եմ անում պահպանել հանգստություն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած գործընթացը՝ նա նշեց․ «Նման հարց չկա, չի քննարկվելու։ Ընդդիմությանը կոչ եմ անում վերադառնալ եւ մեր հետ քննարկումներ անցկացնել՝ երկրի առաջ ծառացած սպառնալիքների մասին»։
Լրագրողներից մեկը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն, այսինքն, անփոխարինելի՞ է ձեր համար։ «Դուք հիմա զբաղված եք վտանգավոր գործունեությամբ»,-արձագանքեց Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ