Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՄԱ-ն ռազմական պատրաստության արագացված դասընթացներ է անցկացնում  

Սեպտեմբեր 15,2022 17:21

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները, որպեսզի մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին:

Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անհատների համար։ Սեռային խտրականություն չկա։ Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 օր է։

Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները. Ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն և կրկային պատրաստություն։

«Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, կարող են ներկայանալ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան», – նշեց ՈՄԱ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև՝ դասընթացի մեկնարկին ներկայանալ համապատասխան համազգեստով և կոշիկներով։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 096200697։

Հիշեցնենք, որ ՈՄԱ-ն նմանատիպ դասընթացներ անցկացրել է նաև 2020 թվականին։ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում ՈՄԱ-ում մարզված շուրջ 300 կամավորներից բաղկացած գումարտակը մեկնել է ռազմաճակատ և հաջողությամբ կատարել իր առաջ դրված առաջադրանքը։

«Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930