Վերջին զարգացումների վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարությունը
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել նախօրեին՝ ժամը 20:00-ից սկսած։ Մեզ ոգևորում են «գետնից» ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։
Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ երեկ Բաքվում, այսօր՝ Երևանում։
Կարդացեք նաև
ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հայաստանում ԵՄ պատվիրակություն